ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ընդունել է բողոքի ակցիայի ներկայացուցիչներին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ընդունել է բողոքի ակցիայի ներկայացուցիչներին
04.06.2018 | 12:19

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին ընդունել է Ստեփանակերտում բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների: Հանդիպմանը քննարկվել են հունիսի 1-ին Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպին վերաբերող հարցեր։ Արցախի ղեկավարը ներկաներին հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, և մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով:

Դիտվել է՝ 3254

Մեկնաբանություններ